Գեորգի Մարգվելաշվիլին՝ Վրաստանի նոր նախագահ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին փաստացի հաղթանակ է տոնել Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում: «Նովոստի Գրուզիա» լրատվական կայքի հաղորդմամբ, այս մասին են վկայում երկրի ԿԸՀ կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքները:
Տեղեկատվության համաձայն, 81 % արձանագրությունների մշակումից հետո Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է 829 454 ընտրող, կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 62, 19 %-ը:
ԿԸՀ տվյալներով, ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել Միխեյիլ Սաակաշվիիլիի «Ազգային շարժում» կուսակցության ներակայացուցիչ Դավիթ Բակրաձեն ՝ 21,86 % քվեներով: Բակրաձեն, մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը, ընդունել է իր պարտությունը և պատրաստակամություն հայտնել կառուցողական համագործակցություն ծավալել նորընտիր նախագահի հետ:
Ընտրությունների նախնական տվյալներով, երրորդ հորիզոնականում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 10, 04 % քվեներով:
Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Շալվա Նատելաշվիլին ստացել է ձայների 2,87 %-ը, իսկ իսկ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Թարգամաձեն՝ 1,04 %: Ընտրություններին մասնակցած մնացած 18 թենածուները չեն հավաքել 1 տոկոսից ավել:
Նախագահական ընտրություներում ազգաբնակչության մասնակցությունը կազմել է 46,6 %, ինչը զգալիորեն ցածր է 2008 թ-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների մասնակցության ցուցանիշից, երբ ընտրություններին մասնակցել էր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 56,62 %-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա