Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլիին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գեորգի Մարգվելաշվիլիին՝ 2013թ. հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին փաստացի հաղթանակ է տոնել Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում: «Նովոստի Գրուզիա» լրատվական կայքի հաղորդմամբ, այս մասին են վկայում երկրի ԿԸՀ կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքները:
Տեղեկատվության համաձայն, 81 % արձանագրությունների մշակումից հետո Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է 829 454 ընտրող, կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 62, 19 %-ը:
Ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել Միխեյիլ Սաակաշվիիլիի «Ազգային շարժում» կուսակցության ներակայացուցիչ Դավիթ Բակրաձեն ՝ 21,86 % քվեներով: Բակրաձեն, մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը, ընդունել է իր պարտությունը և պատրաստակամություն հայտնել կառուցողական համագործակցություն ծավալել նորընտիր նախագահի հետ:
Ընտրությունների նախնական տվյալներով, երրորդ հորիզոնականում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 10, 04 % քվեներով:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով