Ո՞վ է սպանել ադրբեջանցի զինծառայողին. ՊԲ-ում տեղյակ չեն
«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները: Տարածվածը, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է»,- մեկնաբանելով «ԱՊԱ» լրատվական կայքի կողմից տարածված լուրը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Մարտակերտի շրջանի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով