Քենիքոթ. «Որբերի գորգը» ներկայացնում է Հայոց ցեղասպանության դեպքերը, իսկ ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում շոշափել այդ թեման
Մինչև մի քանի շաբաթ առաջ հայ փաստաբանները հույս ունեին, որ գորգը, որը գտնվում է Սպիտակ տան պահեստում գրեթե 20 տարի, ցուցադրության կհանվի Սմիթսոնի թանգարանում: Այս մասին գրում է «pri.org»-ը:
Սակայն հույսերը ի չիք դարձան, երբ Սպիտակ Տունը հայտարարեց, որ այն այս անգամ չի տրամադրի: Խնդիրն այն է, որ գորգը սովորական գորգ չէ:
Հայոց ցեղասապանությունից հետո, որի ժամանակ մահացան 1.5 միլիոն հայեր, շատ երեխաներ որբ դարձան: ԱՄՆ կառավարությունն այդ երեխաներին տեղափոխելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու արշավ սկսեց:
1925 թվականին, մի խումբ երեխաներ տեղափոխվեցին Ղազիր՝ ներկայիս Լիբանան: Այստեղ երեխաները գորգ են գործել, որը հիմա հայտնի է որպես «որբերի գորգ» և այն նվիրել են նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության:
«Washington Post» պարբերականի մշակութային մեկնաբան Ֆիլիպ Քենիքոթը նշել է, որ գորգն այնքան մասնագիտորեն է գործված, որ դժվար է ասել, որ դա երեխաների ձեռքի աշխատանք է:
«Սա մեծ և գեղեցիկ գորգ է: Գորգի վրա պատկերված են կենդանիներ, այն կարծես Եդեմի այգի է հիշեցնում»,-նշել է վերջինս:
Քենիքոթը նշում է, որ Քոիլիջը երբ լքել է Սպիտակ Տունը, գորգը իր հետ տարել է: Այն Քուլիջի ընտանիքի մոտ է մնացել մինչև 1970-ականները, իսկ 1980-ին այն հետ է վերադարձվել Սպիտակ Տուն, որտեղ այն պահվել է պահեստում:
Շատ քիչ մարդիկ են տեսել գորգը: Նրանց թվում եղել է մի կին, ով տեսել է Սպիտակ Տանը գորգի նկարը և նշել էր, որ այդ գորգը գործել է նաև իր մայրը:1995-ին նա Քլինթոնի վարչակազմից թույլտվություն էր ստացել այն տեսնելու համար:
Դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանը վերջերս գիրք է հրապարակել` «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» վերնագրով և Սմիթսոնյան թանգարանում դեկտեմբերի 16-ին տեղի էր ունենալու գրքի շնորհանդեսը: Սմիթսոնյան թանգարանը խնդրել էր Սպիտակ տանը տրամադրել գորգը, սակայն խնդրանքը մերժվել էր:
Քենիքոթը նշել է, որ «որբերի գորգ» ներկայացնում է Հայոց ցեղասպանության մասին և սա քաղաքական զգայուն թեմա է:
«ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում անգամ շոշափել ցեղասպանության թեման: Սա բազմամյա քաղաքական բանավեճի թեմա է: Սա շատ նուրբ հարց է»,-նշել է վերջինս:
Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում Օսմանյան կայսրութան՝ հայերի հանդեպ իրականցված գործողությունները ցեղասպանություն որակել: Իսկ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում նեղացնել Թուրքիայի կառավարությանը՝ ներկա պահին այդ թեման շոշափելով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան