Նախարարը վստահ է` 2014թ-ին աղքատների թիվը չի ավելանա
Ազգային Ժողովում 2014թ-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց` ինչ ասել է սոցիալական ուղղվածության բյուջե, արդյոք դա նշանակում է, որ 2014թ-ին աղքատ քաղաքացիների բանակը կպակասի, թե ընդամենը կարող ենք այնպես անել, հաշվի առնելով սպասվող գնաճը, որ աղքատների թիվը ուղղակի չավելանա: Նախարարը եկավ հեռվից.
«2010թ-ին Հայատանում աղքատության ցուցանիշը եղել է 35.8 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր ու պայմանավորված էր ճգնաժամի հետևանքով: 2011թ- ին այդ ցուցանիշը կազմել է 35 տոկոս, ու թեև 2012-ինը դեռ չունենք, բայց մեր գնահատմամբ 2012թ-ին աղքատության ցուցանիշը տատանվում է 32-33 տոկոսի շրջանակում: Այսինքն արձանագրել ենք ցուցանիշի նվազում»,- նշեց Դ.Սարգսյանը:
Նրա խոսքով` կառավարության սպասելիքներն այնպիսին են, որ, այո, աղքատության ցուցանիշը հաջորդ տարի էլ կնվազի, ինչը պայմանավորված է աշխատավարձերի և թոշակների բարձրացմամբ.
«Վերջին երկու տարիների ցուցանիշները տանում են դրան»,- հավելեց նախարարը:
Նշենք, որ Ազգային Ժողովի հանձնաժողովներում այսօրվանից մեկնարկեցին 2014թ-ի պետական բյուջեի քննարկումները:
Նոխորդիվ՝
32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում