Սիրիայի բանակն ազատագրել է քրիստոնեական Սադադ քաղաքը
Սիրիայի բանակը մեկշաբաթյա մարտերից հետո ազատագրել է Դամասկոսից հյուսիս գտնվող քրիստոնեական Սադադ քաղաքը:
Սիրիական պետական SANA գործակալությունը հայտնում է, որ բանակը Սադադ քաղաքում երկուշաբթի առավոտյան վերականգնել է «կայունությունը և ապահովությունը»:
Քաղաքը ապստամբների ձեռքում էր հայտնվել անցած շաբաթ, երբ «Ալ-Կաիդայի» հետ առնչվող խմբավորումը գրավել էր քաղաքի անցակետը և վերահսկողություն հաստատել քաղաքի արևմտյան հատվածի վրա:
Սիրիայի կանոնավոր բանակի և ընդդիմության միջև զինված պայքարը վերսկսվել էր Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ Դամասկոս կատարելիք այցի մասին հայտարարությունից հետո: Բրահիմին Դամասկոս է ժամանել հնգօրյա այցով: Նոյեմբերի 2-ին նա վերադառնալու է Բեյրութ, որտեղ ամփոփելու է տարածաշրջանային այցը և հանդիպելու է Լիբանանի ղեկավարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով