Թեհրանի հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2013-2014 ուս. տարում նվազել է շուրջ 7,5 տոկոսով
«Թեհրանի հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2013-2014 ուս. տարում նվազել է շուրջ 7,5 տոկոսով»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «հայելի.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թեհրանի Թեմի Կրթական խորհրդի տրամադրած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 2655 հոգի: Այս թվից 208-ը մանկապարտեզի, իսկ 164-ը՝ նախակրթարանի աշակերտներն են: 1195 աշակերտ սովորում է տարրական, 450-ը ուղեցույց և 638-ը՝ միջնակարգ օղակներում:
Տղաներ
Ընդհանուր առմամբ այս ուսումնական տարեշրջանի ընթացքում, բացի մանկապարտեզների ու նախակրթարանների աշակերտներից, դպրոցներում ուսանում են 1100 հոգի տղա աշակերտ: Նրանցից 599-ը տարրական, 217-ը ուղեցոյց և 284-ը միջնակարգ օղակի աշակերտներ են:
Աղջիկներ
Չհաշված մանկապարտեզների և նախակրթարանների աշակերտուհիներին, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1183 հոգի, որոնցից 596-ը տարրական, 233-ը ուղեցույց և 354-ը միջնակարգ օղակի աշակերտուհիներ են:
«Այս ուսումնական տարում Թեհրանի համայնքում գործում են տղայոց հինգ տարրական, հինգ ուղեցույց և չորս միջնակարգ դպրոցներ: Իսկ աղջիկների համար գործում է չորս տարրական, չորս ուղեցոյց և երեք միջնակարգ դպրոցներ:
Նախորդ՝ 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում հայկական դպրոցներում սովորել է 2860 երեխա, մանկապարտեզներում՝ 202, նախակրթարանում՝ 196, տարրականում՝ 1259, ուղեցույցում՝ 506 և միջնակարգում 697 աշակերտ:
Ընդհանուր աշակերտների թիվը նվազել է մոտ 7,5 տոկոսով: Փոքր ինչ աճել է միայն մանկապարտեզ հաճախող երեխաները թիվը»,-հաղորդում է «հայելի.քոմ» կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան