Ինչպե՞ս է պետությունը պայքարելու երևույթի դեմ, որպեսզի Երևանում տրանսպորտային կոլապս չառաջանա. ՀԿ նախագահի դիտարկումները
Քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերը հնարավոր են օպտիմալացնել: Խոսելով հանձնաժողովի քվեարկությամբ հաստատված Երևանում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկին, ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Ծախսերը կարելի է նվազագույնի հասցնել այն դեպքում, երբ մրցույթային ֆորմատ կա: Իսկ այստեղ շատ տարրեր պարունակում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, իսկ դա նշանակում է, որ լավագույն և նվազագույն գինը չէ»,-ասաց Պիպոյանը, ով հաշվարկի միայն գազի համար նախատեսված ծախսին է կողմ քվեարկել, մյուս ծախսերի համար կատաված հաշվարկներին դեմ է եղել:
«Հաջորդ նիստին արդեն կքննարկվի մուտքերի վերաբերյալ հաշվարկը»,-ասաց ՀԿ նախագահը, ավելացնելով, որ նիստին տեղափոխողների մի մասը կարծիք է հայտնել, որ ծախսերը քիչ են հաշվարկված:
«Նրանց քաղաքապետարանի ներկայացուցիչը հակադարձեց, եթե այդպես է, ապա ինչ պայմանով մրցույթը շահել եք, այն պայմաններով էլ կշարունակեք աշխատել: Հստակ ձևակերպում հանձնաժողովի նպատակային աշխատանքների վերաբերյալ չկա»,-ասաց նա:
Պիպոյանն այն համոզման է, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա ոլորտի կարագավորման գործում: Նրա խոսքով, եթե ինչ-որ գծատեր որոշեց, որ չի շահագործելու այդ երթուղին կամ այն շահագործելու է 200-300 դրամով, ինչպե՞ս է պետությունը պայքարելու այդ երևույթի դեմ, որպեսզի Երևան քաղաքում տրանսպորտային կոլապս չառաջանա:
«Պետությունն այսօր գործընթացին մասնակցություն չունի, իսկ առանց պետության մասնակցության, նման կարևոր խնդիրը լուծել հնարավոր չէ»,-ասաց նա:
Պիպոյանը մտահոգություն է հայտնում նաև հասարակության ու լրատվամիջոցների` ուղեվարձի գնի ձևավորման փուլում ցուցաբերած պասիվությունից ու անտարբերությունից:
«Վերջին նիստում շատ քիչ լրագրողներ կային, խնդիրն ուղիղ եթերում չլուսաբանվեց, ինչպես արվեց նախորդ նիստում: Հասարակության մոտ այդ պասիվությունը նկատվում է, որը ցավոք լավ բանի չի բերի»,-ասաց ՀԿ ներկայացուցիչն ու ընդգծեց, որ ավելի լավ է ու ճիշտ, երբ պայքարի մեջ են մտնում ի սկզբանե, այլ ոչ թե հետո բողոքավորի կերպարով սկսում են բողոքել, թե բերել փաստի առաջ եք կանգնեցրել:
Նախորդող հրապարակումներ`
Քվեարկությամբ հաստատել է Երևանում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը
«Плевать хотел». Հանձնաժողովի անդամի արձագանքը` տրանսպորտի թանկացման ծախսային հաշվարկի վերաբերյալ
«Իրազեկ և պաշտպանված սպառող». Քաղաքապետարանն ավելացրել է 1 միկրոավտոբուսի համար 1 ամսվա կտրվածքով ծախսերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները