ՎՊ-ն ստուգումները կավարտի մինչև դեկտեմբերի 15-ը
Վերահսկիչ պալատի խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել է 2013 թվականի տարեկան ծրագրի վերահսկողության ընթացքն ու 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը:
ՎՊ լրատվական ծառայության հաղորդմամբ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչության պետերին և վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահներին հանձնարարել է մինչև դեկտեմբերի 15-ն ավարտել 2013 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված թեմաների ստուգումները:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հաստատվել է 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը կուղարկվի Ազգային ժողով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում