Արտակ Դավթյան. 2014թ.-ի բյուջեն իրատեսական է և միտված աղքատության նվազեցմանը
«Մեր տարածաշրջանում տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ՝ մեր հարևան երկրներում տեղի ունեցան կարևոր քաղաքական իրադարձություններ՝նախագահական ընտրություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ինչը նշանակում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում որոշակի զարգացումներ կարող են տեղի ունենալ:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին նա նշեց, որ այժմ ամենակարևոր իրադարձությունը բյուջետային քննարկումներ են, այդ թվում պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցերը:
«Բոլորի աշխատավարձերը, այդ թվում պատգամավորների աշխատավարձերը, պետք է բարձրացնեն: Եթե իմ գործընկերները պատրաստ են հրաժարվել իրենց աշխատավարձերից, ապա ես էլ եմ պատրաստ հրաժարվել իմ աշխատավարձից և այդ գումարները ուղղել մշակութային ոլորտին և հաշմանդամներին օգնելուն»,-նշեց Ա. Դավթյանը:
Պատասխանելով գործազուրկներին նպաստներից զրկելու հարցին Դավթյանը նշեց, որ այդ ուղղությամբ մշակվում է նոր քաղաքականություն՝ հետևանքների հաղթահարումից անցում է կատարվում դեպի պատճառների վերհանումը և գործազուրկներին աշխատանքով ապահովելուն:
Ա. Դավթյանը նշեց, որ 2014թ.-ի բյուջեն միտված է նվազեցնել աղքատության մակարդակը և դուրս հանել մարդկանց աղքատության կարգավիճակից:
«Այս տարվա բյուջեն իրատեսական բյուջե է, սակայն կան որոշ պատմագավորներ, որոնք չեն կիսում այդ տեսակետը, դա էլ կարծիքների բազմազանության մասին է խոսում»,-ասաց Ա. Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում