Դեսպան. Ֆրանսիայում աշխատում են Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի վրա
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը համաձայնեցվում է երկրի Սահմանադրությանը, որպեսզի վիճահարույց կետեր չլինեն: Իսկ թե երբ կընդունվի այն, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն դժվարանում է ասել, քանի որ դեռ աշխատանքային փուլում է:
Դեսպանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ 2012-ի հունվարին Ֆրանսիայի Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Ստացվեց այնպես, որ օրենքը հայտնվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրակարգում: Ուսումնասիրման արդյունքում խորհուրդն անվավեր ճանաչեց օրինագիծը` սահմանադրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Հանրապետության նախագահը հանձնրարեց վերադառնալ այդ հարցին, մշակել նոր օրինագիծ, որտեղ ներկայացված կլինի մերժումը քրեականացնող կետը` հաշվի առնելով սահմանադրության պարտադիր պահանջները:
«Այսօրվա դրությամբ աշխատում են համապատասխանեցման ուղղությամբ: Ես չեմ կարող ստույգ ժամկետների մասին խոսել: Բայց հավաստիացնում եմ, որ ցանկացած նախաձեռնության դրսևորման դեպքում իրազեկված կլինենք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում