Ամերիկայի հրեաների 52 տոկոսը աջակցում է Իրանի վրա ռազմական հարձակման նախագծերին
«ԱՄՆ-ի հրեական կառույցները այլևս առաջվա պես չեն աջակցում Իրանի վրա ռազմական հարձակման նախագծերին»,-այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը՝ հղում կատարելով իսրայելական «Թայմզ Իսրայել» օրաթերթին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների Հրեական կոմիտեի կողմից անցկացված տարեկան սոցհարցման համաձայն՝ Իրանի վրա ռազմական հարձակում գործելու վերաբերյալ նախագծերին հրեական կառույցների ցուցաբերած աջակցությունը նախորդ տարվա համեմատ նվազել է: Սա այն պարագայում, երբ նույնիսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա դիվանագիտական շփումները արդյունք չտան:
«Սոցհարցումների համաձայն՝ Ամերիկայի հրեաների 52 տոկոսը Իրանի վրա ռազմական հարձակմանը կողմ են, 24 տոկոսը՝ ամբողջովին կողմ են, իսկ 28 տոկոսը՝ կողմ կլինեն որոշակի պայմանների դեպքում:
Նախորդ տարի ցուցանիշը այլ էր. 64,1 տոկոսը կողմ էր, 28 տոկոսը ամբողջովին էր աջակցում, իսկ 36,1 տոկոսը՝ կաջակցեր կախված հանգամանքներից»,-նշված է տեղեկատվության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա