2013թ-ի Պետբյուջեի եկամուտների 46.5%-ը գոյացել է 1000 խոշոր հարկատուների հունվար-սեպտեմբեր ամիսների վճարներից
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը, որոնց վճարած ընդհանուր գումարը կազմել է 479 898 144.2 հազ դրամ, որը 2013թ-ի բյուջեի եկամուտների 46.5% է: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել էր 394 908 578.8 հազ. դրամ, որը նույն տարվա բյուջեի եկամուտների 43.3% է կազմել: 2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված միջոցները 21.5%-ով ավելին էին քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը:
1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը (26 356 377.6 հազ դրամ), երկրորդ և երրորդ տեղերում են Հայ Ռուսական Հայռուսգազարդը և Ղ Տելեկոմը՝ համապատասխանաբար 25 349 986.3 և 22 303 924.5 հազ դրամ վճարումներով: Նախորդ տարվա առաջատարը Հայռուսգազարդն էր (22 635 880.4 հազ. դրամ): Հատկանշական է, որ ավելացել է ինչպես առաջատար դիրքեր զբաղեցնող հարկատուների վճարումների տեսակարար կշիռը, այլև՝ ցուցակը եզրափակող հարկատուների. 1000-րդ հարկատուն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 70 551.4 հազ. դրամ, մինչդեռ նախորդ տարի նույն հորիզոնականում գտնվող հարկատուն վճարել էր 55 985.0 հազ դրամ:
Հաջորդ ցուցանիշը, որը արժանի է ուշադրության, դա ուղղակի հարկերի մասնաբաժինն է հավաքագրված ընդհանուր հարկերի մեջ: 1000 խոշոր հարկատուների վճարած շահութահարկը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 166 690 637.1 հազ. դրամ, որը ընդհանուր հավաքագրված հարկերի 34.7% է: Նույն ցուցանիշը 2012թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 26%: Սա դրական տեղաշարժ է, որի շարունակականությունը տանելու է անուղղակի և ուղղակի հարկերի հարաբերակցության փոփոխությանը ՝ ի օգուտ ուղղակի հարկերի, որը միջազգային պրակտիկայում լայն տարածում ունեցող երևույթ է և արդյունավետ պրոգրեսիվ հարկային քաղաքականության արդյունք է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա