Էշթոնը և Ֆյուլեն շնորհավորել են Վրաստանում նախագահ ընտրված Գեորգի Մարգվելաշվիլիին
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է Եվրամիության պաշտոնական կայքը:
«Շնորհավորում ենք նախագահ ընտրված Գեորգի Մարգվելաշվիլիին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Մենք շնորհավորում ենք վրաց ժողովրդին ուժեղ ժողովրդավարական հատկություններ ցուցաբերելու առթիվ: Ողջունում ենք ԵԱՀԿ-ի նախնական եզրակացությունն ընտրական գործընթացի առնչությամբ:
Կոչ ենք անում նոր նախագահ ընտրված Մարգվելաշվիլիին աշխատել վարչապետի, կառավարության, խորհրդարանի, այդ թվում նաև ընդդիմադիր և քաղաքացիական հատվածի հետ՝ Վրաստանում ինստիտուցիոնալ կառուցման ուղղությամբ բարեփոխումների հավակնոտ նախագիծը շարունակելու համար»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն չշնորհավորեցին երրորդ ժամկետով վերընտրված նախագահ Ալիևին: Ավելին նրանք խիստ քննադատեցին Ադրբեջանում տեղի ուենցած նախագահական ընտրությունները` հղում կատարելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, նշելով, որ հավասար հնարավորություններ չեն երաշխավորվել բոլոր թեկնածուների համար, ինչը պետք է տեղի ունենար միջազգային չափանիշներին համապատասխան:
Նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հետևել միջազգային հանրության խորհուրդներին և քայլեր ձեռնարկել ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա