Դատախազության համակարգում կադրային մի շարք փոփոխություններ են կատարվել
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն: Լոռու մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Չիչոյանը` ազատվելով Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական է նշանակվել Նունե Խաչատրյանը:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` դատախազների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով, միաժամանակ տեղի է ունեցել նաև դատախազների թեկնածուների հավակնորդների արտահերթ ստուգում և մասնակիցներից 19 հավակնորդ հաջողությամբ հանձնել է ստուգումը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական և սեփականության գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են