Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Գրիշա Վիրաբյանի բողոքը
Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ, 2004-ին հետընտրական իրադարձությունների ժամանակ խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը:
Նկատենք, որ «ՍԻՐՈՒՆՅԱՆ» իրավաբանական գրասենյակի կողմից դեռ սեպտեմբերի 6-ին Վճռաբեկ դատարան էր ներկայացվել ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ թիվ 27203404 քրեական գործը նոր հանգամանքերի հիմքով վերանայելու մասին բողոքը:
Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդունված վճռով հաստատվել էր, որ Հայաստանում 2004 թվականի հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների էր ենթարկվել: Իրեն խոշտանգելու մեջ Վիրաբյանը հայտարարում էր, որ մեծ մասնակցություն է ունեցել Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նախորդող հրապարակում`
Ալվինա Գյուլումյանը տհաճություն է զգացել եվրոպական դատարանում Գրիշա Վիրաբյանի ու Միշա Հարությունյանի գործերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին