Հակահայկական մի շնորհանդեսի դասերը Մոսկվայում. Ինչի՞ է բերում քսենոֆոբիական հռետորաբանությանը տրվելը

 Երեկ Մոսկվայի «АиФ» մամուլի կենտրոնում կայացել է պատմաբան Օլեգ Կուզնեցովի «Ղարաբաղյան հակամարտության «առասպելների» մասին ճշմարտությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքն ի սկզբանե դիտվում էր որպես պատասխան պատմագիտության թեկնածու Ստանիսլավ Տարասովի «Ղարաբաղյան հակամարտության առասպելները» աշխատանքին:
Սակայն «Վիքիպեդիայի» խմբագիր Վադիմ Գոմոզը գրքի շնորհանդեսի ընթացքում հայտնաբերել է, որ այն առաջին իսկ էջից հագեցած է պատմական անճշտություններով, ապատեղեկատվությամբ, իսկ որոշ մասերում էլ հայ ազգի պատմության մասին փաստերի բացահայտ կեղծումով:

YouTube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում երևում է, որ Վ. Գոմոզը հեղինակի, հյուրերի և լրագրողների ներկայությամբ բարձրաձայնում է յուրաքանչյուր էջի անհեթեթությունները: Օրինակ` Կուզնեցովը պնդում է, որ հայերի «իրական» պատմությունը «առեղծված է»: «Այսինքն`կարելի է ենթադրել, որ հայերը մոլորեցրել են երկրագնդի ամբողջ բնակչությանը, իսկ աշխարհի առաջատար հայագետները, իսկ նրանք բավականին շատ են, չգիտեն` ինչի մասին են գրում»,- նշում է Վ. Գոմոզը և պատասխանում, որ նման հատվածները գիրքը վերածում են դավադրության տեսության, այլ ոչ թե գիտական աշխատանքի, քանի որ նման պնդումներ է կատարում մի մարդ, ով հայագիտութանը վերաբերող որևէ գիտական հրապարակում չունի և նույնիսկ չի տիրապետում հայերենին:

Կուզնեցովի` հայերենին չտիրապետելու մասին վկայում է նույնիսկ տերմինների ոչ ճիշտ թարգմանությունը: Օրինակ` գրքի 8-րդ էջում գիտական և քաղաքական դաշտում բավականին տարածված «հայ դատ» տերմինը թարգմանվում է որպես «հայկական հետք», մինչդեռ «հայ դատ» տերմինը վերաբերում է Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանության հարցին:
Վ. Գոմոզը գիտական բանավեճի շրջանակներում նաև ընդգծում է Հայաստանի պատմության մասին վստահելի աղբյուրների բացակայության վերաբերյալ Կուզնեցովի անհետևողական պնդումը: Նա պատմաբանի ներկայությամբ թվարկում է օտարերկրյա և ռուս հեղինակների գիտական և ակադեմիական մի շարք աշխատանքներ: Գոմոզը նաև անդրադարձել է միջնադարի հայ հեղինակների աղբյուրներին, որոնց մերժումն ամեն դեպքում անիմաստ է:

Անդրադառնալով հեղինակի այն պնդմանը, թե Հայաստանի պատմության մասին աղբյուրների մեծ մասը բանավոր պատմողական բնույթ են կրում` Գոմոզը նշում է. «Ես հավանաբար մեծ գաղտնիք կբացեմ, բայց հնադարյան աղբյուրների մեծ մասը պատմողական են, այսինքն` ունեն բանավոր լեգենդների և առասպելների բնույթ: Օրինակ` հնագույն ռուս աղբյուրը` «Անցյալի տարեգրությունը» կամ հրեաների պատմության հնագույն աղբյուրը` «Աստվածաշունչը»: Դրանք բոլորը պատմողական աղբյուրներ են և բացարձակապես անհասկանալի է, թե ինչու են հայերի վերաբերյալ նման պնդումներ առաջադրվում»:

Վ. Գոմոզը նաև ընդգծում է հեղինակի խիստ գիտական հայտարարությունն այն մասին, թե միայն տեղի մահմեդականներն են «խայերին» սկսել «հայ» անվանել` առանձնացնելով նրանց ոչ միայն մահմեդականներից, այլ նաև տարածաշրջանի քրիստոնյա բնակչությունից: «Հայերի մասին առաջին հիշատակումը Դարիայի Բեհիսթունյան արձանագրությունն է (մ. թ. ա. VI դար): Ես հատուկ փնտրել եմ Google-ում. «Դադարշիշ անունով հային` իմ ենթակային, ես ուղարկեցի Հայաստան [և] նրան ասացի. «Գնա և ջարդիր ապստամբ զորքը, [որ] չի ճանաչում ինձ»,- մեջբերոմ է Վ. Գոմոզը:
Խոսելով Կուզնեցովի այն պնդման մասին, թե «Հայ Առաքելական եկեղեցին իր պատմության ամբողջ ընթացքում ընդամենը վարագույր է եղել, որով հայերը փորձում են մահմեդականներից թաքցնել իրական ազգային հեթանոսությունը»` Գոմոզը նշում է.

«Հայ Առաքելական եկեղեցին ստեղծվել է մ.թ. 50-ական թվականներին: 4-րդ դարի սկզբին Հայ Առաքելական եկեղեցին դարձել է Հայաստանի պետական եկեղեցին: Արաբները մահմեդականությունը Անդրկովկաս են բերել 645թ: Պետք է ենթադրել` երբ դեռ ոչ Իսլամ կար, ոչ Մուհամեդ առաքյալ, ՀԱԵ-ն վեց դար շարունակ պատրաստվում էր, որ մահմեդականները տարածաշրջան գան, և մեծ դավադրություն էր պատրաստում»,- նշում է Գոմոզը:

Նա նաև անդրադարձել է այն փաստին, որ հեղինակն իր ճշմարտացիությունն ապացուցելու համար մեջբերումներ է կատարում ոչ թե հայ պատմաբաններից, այլ երկրաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Այվազյանից, ով չունի որևէ լուրջ գիտական աշխատություն, ընդ որում` նա անտեսում է ադրբեջանցի պետական պատմաբանների կեղծումները: «Տարբեր երկրների գիտնականներ ասում են, որ հենց Ադրբեջանի պատմաբաններն են փաստաթղթեր կեղծում: Բունիաթովը հրատարակել է գիրք և այնտեղից դուրս հանել «հայեր» բառը: Դա ապացուցված է: Միմյանց կողք դրեք նախնական աղբյուրը և ժամանակակից շրջանում Ադրբեջանում հրատարակված գիրքը»,- նշում է Գոմոզը և հիշեցնում, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ղեկավար Յագուբ Մահմուդովը, օրինակ, հայտարարել է, որ ռուս և ղազախ պատմաբանները կեղծարարներ են, քանի որ հրատարակել են «Թուրանը հնագույն քարտեզներում» գիրքը, որտեղ «չկա 5000-տարի առաջվա հնագույն Ադրբեջանի նկարագրությունը»:

Կուզնեցովը գրքում նաև ծիծաղելի հայտարարություններ է անում. օրինակ`նա պնդում է, որ «մինչև 19-րդ դարի վերջ հայերը ոչ միայն չեն ունեցել սեփական ազգային պետականության որևէ պատմական փորձ, այլ նաև գտնվում էին ցեղային զարգացման վաղ շրջանում»:

«Դրանք այն հայե՞րն են, ովքեր գրականություն են ստեղծել, եկեղեցիներ են կառուցել և առաջին անգամ ինքնուրույն ստեղծել են սեփական այբուբենը»,- հարցնում է Գոմոզը:

Կուզնեցովի գրքի նշանակալի մասը նվիրված է Տարասովին ուղղված անմիջական ակնարկներին և այնպիսի մեղադրանքներին, որոնց համաձայն` Տարասովը աշխատում է հայերի համար: Իհարկե, դա գիտական բանավեճում չի կարող փաստարկ հանդիսանալ, բայց եթե Կուզնեցովն այն տեղին է համարում, հարկավոր է ընթերցողներին պարզաբանել, որ հենց նա է կրում ադրբեջանական ԶԼՄ-ների հետ սադրիչ համագործակցության դրոշմը:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում հայտնվել էր Օլեգ Կուզնեցովի խոսակցությունը ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալության թղթակից Բահրամ Բաթիևի հետ, որտեղ Կուզնեցովը հստակորեն ակնարկում է ադրբեջանական քարոզչությանը ցուցաբերած իր «ծառայությունների» համար նախատեսված վարձավճարի մասին , ինչպես նաև հետաքրքրվում է հակահայկական թեմայով իր անհեթեթությունների վերաբերյալ հասարակական արձագանքի մասին:

Ստացվում է, որ Ստանիսլավ Տարասովին գրքի տեսքով պատասխանելու միտքը, որը հարուստ է ակնհայտ ապատեղեկատվությամբ և ադրբեջանական քարոզչությամբ, չի կարող վստահություն ներշնչել որոշակիորեն մտածող և վերլուծող ընթերցողի մոտ, քանի որ առաջին 30 էջում կարելի է այնպիսի քանակությամբ կեղծիքի հանդիպել, որ ամբողջ բովանդակությունը չի կարող վստահություն առաջացնել: Այսինքն` ադրբեջանական կողմից ծախսված ռեսուրսները և միջոցները հերթական անգամ աշխատեցին իր իսկ պետական քարոզչության դեմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Tesla մակնիշի մեքենան է պայթել Թրամփի հյուրանոցի մոտ
Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ բռնկվել և պայթել է Tesla Cybertruck-ը։ Դեպքի մասին հայտնում է Daily Mail-ը։ «Լաս Վեգասի...
Աղբյուր` Panorama.am
22:13
Բժիշկները պայքարում են խոշոր ավտովթարի մասնակից «Nissan»-ի և «ՎԱԶ 2107»-ի վարորդների կյանքերի համար
 Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ի սահմաններում Նոր կյանք-Արալեզ գյուղի ճանապարհին՝ գծանցի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Էրիկ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Հունվարի 2-ին համերգ տոնավաճառում
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ «վայելելու Սրբուկի...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}