Հարցում. ԱՊՀ 11 երկրներում և Վրաստանում Մաքսային Միության վերաբերյալ առաջնորդների և ժողովրդի տեսակետները տարբեր են
Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հարցումների համաձայն, հետխորհրդային երկրները տարբեր տեսակետներ ունեն Ռուսաստանի հետ հարբերությունների հարցում: Այս մասին գրում է «Johnson’s Russia list» պարբերականը:
«Հետխորհրդային որոշ պետություններից շատերը հետաքրքրված են Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններով, իսկ մնացածը դեռ չեն կողմնորոշվել, որ կողմ գնալ. այս իրավիճակ խճճված է, քանի որ ազգային առաջնորդների և նրանց ժողովրդի տեսակետներն այս հարցում տարբեր են:
Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը հետազոտություն է անցկացրել ԱՊՀ 11 երկրներում և Վրաստանում:
Ըստ վերլուծաբան Ալեքսանդր Շուստովի «որոշ երկրներ վերջապես թողել են հետխորհրդային տարածքը և չեն ցանականում հետ վերադառալ այնտեղ, չնայած իշխող էլիտայի` Ռուսաստանի հետ ինտեգրմանն ուղղված դիրքորոշմանը»:
Ըստ վերլուծաբանի, ուսումնասիրության ենթարկած 12 երկրները կարելի է դասակարգել 4 խմբի.
• Առաջին խմբում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախաստանը, որոնք արդեն ձևավորել են Մաքսային միությունը:
• Երկրորդ խումբ` Ուկրաինիա և Մոլդովա, որոնք ծրագրում են ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ:
• Երրորդ խումբ` Ղրղզստան և Հայաստան, որոնք հետաքրքրված են Մաքսային միության միանալուն:
• Եվ վերջապես չորրոդ խումբ` Ադրբեջան, Վրաստան, Թուրքմենստան և Ուզբեկստան, որոնք մի շարք պատճառներից ելնելով, մտադրություն չունեն միանալ ոչ Մաքսային միությանը և ոչ էլ ԵՄ-ին:
Առաջին խմբում, բնակչության 1/3-ը դրական տեսակետ ունի Մաքսային միության վերաբերյալ:
Երկրորդ խմբում, Մաքսային միության հանդեպ հետաքրքրությունը բավականին ցածր է` 24-28 տոկոս:
Երրորդ և չորրորդ խմբերում բնակչության մեծ մասը ավելի շատ է կողմ արտահայտվել Մաքսային միությանն ադամագրվելուն, քան կառավարությունը: Մեծ մասամբ, բնակչության 50-75 տոկոսը, կողմ է Մաքսային միության անդամակցությանը:
Միակ բացառությունը Ադրբեջանն է, որտեղ բնակչության միայն 37 տոկոսն է կողմ Մաքսային միության անդամացությանը:
Ադրբեջանում նման արձագանքն, ըստ Շուստովի, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով է»: