Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն համալրվել է նոր թվային սարքավորմամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սարքավորումը, որը կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը և միակն է Հայաստանում ու երկրորդն ԱՊՀ տարածքում, գործում է արագ՝ առավելագույնս ապահովելով նաև հետազոտվողների անվտանգությունը: Սարքավորումը թույլ կտա մեկ ժամում հետազոտել շուրջ 200 հիվանդի:
Բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռելու նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին գործնական դասընթացներ անցկացնել նշված սարքավորումով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում