Մեծ Բրիտանիան պատրաստվում է շարիաթի նորմերին համապատասխանող պարտատոմսեր թողարկել
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը իր պատմության մեջ առաջին անգամ պատրաստվում է թողարկել պարտատոմսեր, որոնք հիմնված են շարիաթի նորմերի վրա (սուկուկ): Էմիսիայի չափը կազմելու է 200 մլն ֆունտ ստերլինգ (322.6 մլն դոլար):
«Լոնդոնը ի վիճակի է առաջատար դառնալ իսլամական ֆինանսական շուկայի համար»,-Financial Times-ում տպագրված հոդվածում նշում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
«Մեր նպատակը պարզ է՝ Մեծ Բրիտանիան դարձնել իսլամական աշխարհի սահմաններից դուրս սուկուկ պարտատոմսերի առաջին թողարկողը: Այդ պարտատոմսերը թույլ կտան լոնդոնյան Սիթիում ընդլայնել իսլամական բիզնեսի գործունեությունը»,-ընդգծել է Օսբորնը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում