Տիգրան Սարգսյանը Մարգվելաշվիլու հաղթանակը համոզիչ է համարում. Այդ առթիվ շնորհավորել է Իվանիշվիլիին
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Վստահ եմ, որ այս հաղթանակը նշանակալից գործոն կհանդիսանա եղբայրական Վրաստանի հետագա զարգացման ու նրա ժողովրդի բարգավաճման համար: Այն նաև նոր էջ կբացի մեր երկկողմ համագործակցության համար, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ավանդույթների վրա:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր հետագա գործունեության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով