Անրի Ռենո. Բանակցային գործընթացին ԼՂ մասնակցության մասին եռանախագահությունը մտածում է
ԵԱՀԿ Մինսկի խումբը` որպես միջնորդական առաքելություն, առաջարկում է տարբեր մոտեցումներ, իսկ վերջնական որոշում կայացնողը Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց կողմից էլ համապատասխան որոշում պետք է լինի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Ես ուզում եմ հավատացած լինել, որ երկու երկրներում ընտրական արշավներն ավարտվել են, գուցե նոր հնարավորություններ ընձեռվեն նոր առաջարկների համար: Խնդիրը մեծապես ազդում է տարածաշրջանի վրա, խոչընդոտում զարգացման գործընթացներին»,- ասաց դեսպանը:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացը երեք պետություններ են ստանձնել` ամենակատարյալ, փախհամաձայնեցված սկզբունքների հիման վրա: «Եթե անգամ կան շատ դժվարություններ, դրանք միշտ չէ, որ կախված են առաքելությունից»,- ասաց Ռենոն:
Հարցին` անհրաժեշտություն չե՞ք տեսնում, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանին, Անրի Ռենոն պատասխանեց. «Բանակցային գործընթացին ԼՂ մասնակցության մասին ևս եռանախագահությունը մտածում է: Բանակցային գործընթացին մասնակից կողմերը երևի թե իրենք կորոշեն, թե երբ կլինի պատեհ առիթը, երբ ԼՂ-ն պիտի մասնակից դառնա բանակցային գործընթացին: Ձեռք կառնվեն բոլոր հնարավոր միջոցները, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները հասնեն տրամաբանական ավարտին»:
Դեսպանը չի պատկերացնում կապը` Ասոցացման համաձայնագրի և ԼՂ հակամարտության կարգավորման: «ԼՂ հակամարտության կարգավորումը ստանձնել է ԵԱՀԿ ՄԽ-ն, ի դեպ` Եվրոպայի անմիջական հովանավորության ներքո»,- ասաց Անրի Ռենոն:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում