Ֆրանսիայի դեսպան. Եվրամիությունը չի փակել իր դռները, այն բաց է Հայաստանի առջև
Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ինքնիշխան Հայաստանի կայացրած սուվերեն որոշում է, որը հաշվի է առնում իր շահերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Մենք ընդունում ենք Հայաստանի կայացրած որոշումը: Սրան զուգահեռ գիտեմ, տեղյակ եմ, ասվել է, որ Հայաստանի ամենաբարձր մակարդակի իշխանությունները, միշտ էլ ցանկություն են հայտնել շարունակել հարաբերությունները Եվրամիության ամենատարբեր ատյանների հետ` այնքանով, որքանով դա համապատասխանում է ր կայացրած որոշումանը»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ Եվրամիությունը կշարունակի զարգացնել և խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները հնարավոր սահմաններում. «Իշխանությունները ցանկություն են հայտնում բոլոր ոլորտներում և բոլոր ձևաչափերում շարունակել իրենց գործակցությունը ԵՄ-ի հետ: Եվրամիությունը չի փակել իր դռները, այն բաց է Հայաստանի առջև: Մաքսային միության անդամակցությունն իր մեջ չի ներառում ամենատարբեր այլ որոտներ` կառավարման, արդարադատության համակարգ և այլն, դրանք չեն տնում Մաքսային միության անմիջական իրավասությունների կամ իշխանության ներքո: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այն նախ քաղաքական կառույց է, դրա բաղադրիչ Արևելյան գործընկությունը ևս շարունակելու է պահպանել իր քաղաքական շեշտադրումները»:
Դեսպանը հայտնեց, որ ծանոթ չէ տեղեկատվությանն այն մասին, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման հետևանքով: