Սաակաշվիլին լիովին ծախսել է նախագահի 6 միլիոնանոց հիմնադրամը
Վրաստանում նախագահի պաշտոնից հեռացող Միխեյիլ Սաակաշվիլին գրեթե լիովին ծախսել է 2013 թ.-ի համար նախատեսված նախագահական հիմնադրամի գումարները, որ կազմել են 6 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ըստ աղբյուրի` Վրաստանի` ենթակառուցվածքային և տարածաշրջանային զարգացման նախարար Դավիդ Նորմանիան այսօր լրագրողներին հայտնել է, որ նախագահական հիմնադրամում այսօրվա դրությամբ մնացել է ընդամենը մոտ 3 հազար դոլար գումար:
«Ոչ ոք չէր կասկածում, որ Սաակաշվիլին մինչև վերջ կծախսի հիմնադրամի գումարները: Գիտեր, որ հոկտեմբերի 27-ից հետո իր լիազորությունները կկրճատվեն, այդ իսկ պատճառով, հատկապես նախընտրական շրջանում, մեծ գումարներ է ծախսել հիմնադրամից, որը կառավարության կողմից ֆինանսավորվում է նախագահի արտասահմանյան այցերի համար»,- ասել է Նորմանիան:
Աղբյուրը նշում է, որ երկուշաբթի գիշերը նախագահ Սաակաշվիլին, առանց Վրաստանի ԱԳ նախարարությանը տեղյակ պահելու, մեկնել է Բրյուսել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հաղթել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցից Գեորգի Մարգվելաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա