Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագետին հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար վտարել են երկրից
«Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության դիվանագետին վտարել են երկրից»,-այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանում հավատարմագրված Սաուդյան Արաբիայի դիվանագետներից մեկը հարբած վիճակով մեքենա վարելիս ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է:
«Իրանի արտաքին գործերի նախարարության և Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի կողմից իրականացված հետաքննության արդյունքում որոշում է կայացվել սույն դիվանագետին վտարել երկրից, որի արարքը հակասում է դիվանագիտության մասին միջազգային կոնվենցիաներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա