Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիր չկա. Թովմասյան
Քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը 2014 թվականի հունվարի 1-ից կբարձրանան տասը տոկոսով: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2014-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով, ներկայումս օրական 4000 դրամ է ծախսվում մեկ կալանավորի վրա, որի մեջ մտնում են բոլոր ծախսերը, ինչպես նախորդ տարի էր: Այժմ, նաև համաներման կիրառումից հետո այս պահին քրեակատարաողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիր չկա. Մահճակալների թիվը 4100 է:
Միաժամանակ, քրեակատարողական հիմնարկների համակարգի օպտիմալացման արդյունքում, նախարարի խոսքով, աշխատողների թիվը 25-30 տոկոսով կկրճատվի:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով