Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ մեկին, այդ թվում Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, առայժմ հայտնի չեն փորձաքննության արդյունքները և դրանց պատրաստ լինելու դեպքում միայն կհստակեցվի՝ ով է գործով որպես մեղադրյալ անցնելու:
Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և այժմ նրա վիճակը կայուն է: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էին տեղափոխվել ևս 6 մարդ ևս. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը քրօր-ով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նախորդող հրապարակումներ.
Վթարի է ենթարկվել դերասան Վարդան Պետրոսյանը. «Վիրահատել են... բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր
Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ. ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են