Երևանի բյուջեն 2014թ-ին կկազմի 47.5 մլրդ դրամ
«Հայաստանում որևէ համայնք չկա, որ 3 մլն դրամից պակաս գումար ստանա` խոսքը համահարթեցման դոտացիաների մասին է»,- Ազգային Ժողովում 2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով, թե ինչպիսի ֆինանսական տրամաբանություն է Երևան համայնքին և մարզերին հատկացվելիք ֆինանսական մոտեցումներում:
Երևան համայնքը 2014թ-ին կստանա 47 մլրդ 500 մլն դրամ, այս թվի մեջ են մտնում նաև վարկային միջոցներն ու դոտացիաները: 3 մլրդից ավելի գումար կհատկացվի Երևանի փողոցների ասֆալտապատման համար, 2 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոպոլիտենի պահպանման ծախսերին:
Ամեն տարի ունենում ենք լրացուցիչ հատկացումներ պահուստային ֆոնդից, որոնցով դպրոցների վերաներեգման և այլ հարցեր են լուծվում: ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը փոխնախարարից հետաքրքրվեց` բյուջեի նախագծում նման միջոցների մասին դրույթ չկա, դա նշանակում է, որ դրանք ի հայտ են գալիս ըստ անհրաժեշտության, թե՞....
«Այդ գումարները նախատեսվում են կառավարության պահուստային ֆոնդից: Այսօրվա դրությամբ նման որոշում չկա` կոնկրետ ծրագրերի վերաբերյալ գումարների մասով: Բայց մարզպետները իրենց հաշվետվություններում մանրամասն ներկայացնում են, թե ինչ ծախսեր, ինչու և երբ կատարվեցին»,- արձագանքեց Պ.Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում