«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ»… Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է
«Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ»,- ասել է բանաստեղծ Եղիշե Չարենցը Ավետիք Իսահակյանի մասին:
Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հենց այս օրը Ալեքսանդրապոլում:
Ավ. Իսահակյանը մոր, քրոջ, եղբոր և մյուս հարազատների հետ. Ղազարապատ, 1905 /լսնկարը Հովհ. Թումանյանի/
Ավետիք, Սոֆյա և Վիգեն Իսահակայններ. Վենետիկ, 1925թվական
1889-1892թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում:
Ավ. Իսահակյանը Գևորգյան ճեմարանի սան
1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր:
Ավ. Իսահակյանը համալսարանական ընկերների հետ. Լայպցիգ, 1894թվական
1895թ. վերադարձել է հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում:
1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում:
1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր››խորագրով :
Աշխարհընկալման Իսահակյանի հայեցակարգը` խոհերը հայրենիքի, մարդկային կեցության, սիրո, ժամանակի-տարածության, տիեզերքի անհունության, իրենց անդրադարձն են գտել նրա բազմաժանր ստեղծագործություններում.
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:
«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում»,- ասել է ռուս գրող Ալեքսանդր Բլոկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները