«APC». Ադրբեջանում ինտերնետի ազատության և մարդու իրավունքների իրավիճակն ավելի է վատթարացել
ԶԼՄ-ների միջազգային պաշտպանություն (International Media Support) հկ տնօրեն Գուլնարա Ախունդովան և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (Institute for Reporters’ Freedom and Safety) տնօրեն Էմին Հուսեյնովը APC-ին (Association for Progressive Communications` Առաջադեմ հաղորդակցությունների ասոցիացիա) տված հարցազրույցում նշել են, որ անցյալ տարի Ադրբեջանում ինտերնետ կառավարման ֆորումը հյուրընկալելուց հետո, ազատ արտահայտվելն այստեղ ավելի խոցելի է դարձել:
«Ինտերնետ կառավարման ֆորումից հետո ինտերնետի ազատության և մարդու իրավունքների իրավիճակն ավելի է վատթարացել: Ադրբեջանը կրկին քրեականացրել է առցանց զրպարտությունը և կառավարությունը շարունակում է ձերբակալել քննադատական ձայներին, ինչպիսիք են` լրագրողները, բլոգերները և այլ գործիչներ: Գրաքննությունը տեղի է ունենում նաև տեխնիկական մակարդակով: Բլոգերներին ձերբակալում են խուլիգանության, թմրադեղեր պահելու շինծու մեղադրանքներով: Կառավարությունը ձերբակալում է առցանց ակտիվիստներին կամ բլոգերներին` նախագահի վերաբերյալ երգիծական լուսանկարներ տեղադրելու համար: Երեք ամիս հետո ազատ են արձակում նրանց` ցույց տալու համար, թե ինչ կարող է լինել, երբ նրանք անում են մի բան, որը կառավարության կողմից հավանության չի արաժանանում: Սա առաջացնում է բարձր մակարդակի ինքնագրաքննություն»,-նշել է Հուսեյնովը:
Իր հերթին Ախունդովան հայտնել է, որ առցանց ակտիվիստների հանդեպ կտտանքներ են տեղի ունենում: «Էմին Հուսեյնովի եղբայրը, ով հայտնի բլոգեր է, ինչպես նաև իրավապաշտպան, առևանգել են և յոթ ժամ հետո բաց թողել: Պատճառն այն է, որ նա տեղադրել էր նախագահական ընտրությունների վերաբերյալ արբանյակային մեկ րոպեանոց տեսանյութ»,-նշել է Ախունդովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա