«Ազնիվ խոսք, ոչ մի քաղաքական ակնարկ». Աշոտյանը հիշել է դաշնակցությանը (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ուղղված ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հարցը հիշեցրեց Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության ժամանակաշրջանը, երբ կրթության ոլորտի պատասխանատուները դաշնակցական գործիչներն էին:
Պատգամավորը հետաքրքվում էր, թե ինչո՞ւ որոշ դպրոցների ազատ տարածքները չեն օգտագործվում մշակութային նպատակներով: Նա նշեց, որ հատկապես մարզերում կան մի շարք դպրոցներ, որոնք ունեն մեծ տարածքներ, սակայն այդքան աշակերտ չունեն, իսկ տարածքները քայքայվում են: «Ինչո՞ւ համարձակ քայլ չեք կատարում և այդ տարածքներն առանց սեփականաշնորհման իրավունքի չեք հատկացնում կենցաղի տներ, մշակութային միջոցառումներ անցկացնելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Արձագանքելով պատգամավորին նա նախ զարմացավ և նույնքան զարմացած էլ ասաց, որ մինչև հիմա իրեն դեռ ոչ ոք անհամարձակության համար չէր մեղադրել ու հիշեց դաշնակցության ժամանակաշրջանը` մի քանի անգամ կրկնելով «Ոչ մի քաղաքական ակնարկ չկա, ազնիվ խոսք, ոչ մի քաղաքական ակնարկ չկա»:
Այնուհետև շարունակեց. «Տեսել եմ, ամբողջ պատմությունը աչքիս դեմն է` հանգստյան տներ բուհերից` ոնց են գնացել ու հիմա ուր են: վախենում եմ, չեմ ուզում: Վախենում եմ կորստից, հողի կորստից. Դպրոցներն ունեին հեկտարներով հողատարածքներ, բայց դրանք այսօր չկան: Բոլորս գիտենք` ինչի մասին է խոսքը: Խոսքը քաղաքական ճամբարների մասին չէ, խոսքը պետական գույքի վրա ձեռքեր տաքացնելու ցանկություն ունեցող մարդկանց առկայության մասին է անկախ քաղաքական իշխանությունների տեսակից»:
Նա Դաշնակցությանը հիշեց նաև լավ իմաստով. երբ պատասխանեց բուհերի լիցենզավորման մասին հարցին, Աշոտյանն ասաց, որ բուհերի առջև մասնավոր բուհերի լիցենզավորման խստացման համակարգը դրվել է հենց դաշնակցական նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանի օրոք: ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը քննարկմանը ներկա դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի ուշադրությունը գրավեց նախարարի այդ խոսքի վրա, ասելով` «Տեսնո՞ւմ ես, մենակ չի դժգոհում: Ձեզ նախարարը գովում ա»: Աշոտյանը ռեպլիկի կարգով նկատեց. «Ինքը լավ բաներին ուշադրություն չի դարձնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա