Բժշկական համալասրանն ավարտող ուսանողն այսօր չի ուզում գնալ մարզում աշխատել. Աշոտյան
Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով երիտասարդ մասնագետների գործազրկության խնդրին, ասաց, որ որոշ ոլորտներում մասնագետների թիվը գերազանցում է պահանջարկը:
«Ինչո՞ւ պետք է այս տարի ունենայինք 70 պետպատվերով թափուր տեղ Ագրարային համալսաանում և ինչո՞ւ պետք է 700 վճարովի տեղ ունենայինք Տնտեսագիտական համալսարանում: Մարդը պետք է գիտակից ընտրություն կատարի, որ չասի՝ ես ավարտել եմ կարմիր դիպլոմով ու գործ չենք գտնում»,- հայտարարեց նախարարը:
Աշոտյանը նաև դժգոհեց, որ Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտող ուսանողն այսօր չի ուզում գնալ մարզում աշխատել, իսկ Երևանի հիվանդանոցները կադրերով գերհագեցած են:
«Չունի Հայաստանն այսքան տնտեսագետների, իրավաբանների, մանկավարժների, բժիշկների կարիք: Դրա կողքին ունի խառատների, ատաղձագործների, ագրարային մասնագետների կարիք»,- հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա