Բախշյան. «Եթե Կրթության ազգային ինստիտուտն է խոշոր հարկատու, ապա ողբամ զքեզ հայոց պետականություն»
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են 20 բուհեր ու Կրության ազգային ինստիտուտը:
Ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն աննորմալ է համարում, երբ բուհերն ընդգրկվում են խոշոր հարկատուների ցանկում: Ըստ նրա, դա խոսում է ոչ մրցակցային արտադրության ու ստվերի առկայության մասին:
«Եթե Կրթության ազգային ինստիտուտն է խոշոր հարկատու, ապա ես կարող եմ միայն ասել, ողբամ զքեզ հայոց պետականություն»,-Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով փաստը, ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նա ասաց, որ շատ լավ տեսնում է, թե ինստիտուտում շահույթն ինչից են ստանում` փոքրիկ տպագրություններ:
«Եթե այդքանով հանդերձ մեր ինստիտուտը խոշոր հարկատու է հանդես գալիս, ապա խիստ կասկածի տակ է հարկատու հասկացողությունը: Սա մեկ անգամ ևս ստվերային տնտեսության մասին է խոսում, թե ինչ ահավոր չափերի է հասնում մեր երկրում ստվերը, եթե այստեղ բուհերն են խոշոր հարկատու, այնպիսի արտադրություն, ինչպիսին մերն է»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները