CSS. Ալիևի իշխանության օրոք նախարարները սովորական բռնակալներից վերածվեցին օլիգարխ-բռնապետերի
Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի անվտանգության խնդիրների ուսումնասիրության կենտրոնը (CSS) «Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները» վերնագրով 12 էջից բաղկացած զեկույց է հրապարակել:
Ստորև ներկայացնում ենք զեկույցը` որոշ կրճատումներով.
«Թևակոխել անսահմանափակ փուլ. Իլհամ Ալիևի երրորդ ժամկետ»-ը խորագրի ներքո CSS-ը գրում է. «Ադրբեջանում անկախության ձեռք բերումից հետո 2013թ հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական 6-րդ ընտրությունները ոչ արդար էին, ոչ էլ ազատ:
Այնուամենայնիվ ընտրություններն անցան էապես աննկատ, քանի որ լրատվամիջոցները լիովին անտեսել էին ընդդիմությանը, իսկ գործող նախագահը հրաժարվել էր քարոզարշավից: Այս իրավիճակը հանգեցրել է երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վերաբերյալ քաղաքացիների անտեղյակությանը: Ավելին, մշտական հալածանքներ են տեղի ունենում, իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված զեկույցում նշված է, որ Ադրբեջանում, թե քվեարկության ժամանակ և թե ձայների հաշվարկի ժամանակ խախտումներ են արձանագրվել. քվեատուփերի լցոնումներ և ընտրական «կարուսելներ»:
Երկու բան պետք է հիշել, թե ինչու է Իլհամ Ալիևի իշխանությունն այսքան երկար տևել: Առաջին պատճառը նավթն է: Նավթի Իրական գումարները, փաստորեն, սկսել են հեղեղել երկիրը 2005 թ.-ից հետո: Հենց այս տարի էր, որ սկսվեց Ադրբեջանի նավթային խոշորագույն ծրագիրը` Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը: Այնպես որ, չնայած Իլհամ Ալիևը քաղաքական լավ գործչի կամ իր հոր նման գործչի ունակություններ չունի, սակայն նրա վարչակազմը վայելում է նավթային գումարների մշտական հոսքը, ինչն ավելի է հեշտացնում կողմնակիցներ գնելու և ընդդիմադիրներին ճնշելու գործընթացը:
Ալիևի համար կարևոր փուլն այն էր, որ տնտեսական, քաղաքական և վարչական կառույցները սովորական բռնակալներից վերածվեցին օլիգարխ-բռնապետերի: Իլհամ Ալիևի իշխանության օրոք կառվարությունը դարձավ «օլիգարխների միություն»:
Ավելին նախարարները դարձան ավելի ազդեցիկ, քան նախկինում էին: Ռեժիմի ներսում նրանք, ովքեր դեմ էին արտահայտվում Ալիևի որևէ որոշման դեմ պատժի առաջ էին կանգնում (օրինակ, յուրացում կատարելու պատրվակով ազատազրկում):
2013թ. հոկտեմեբրի ընտրությունները ակնհայտ դարձրեցին, որ շարունակ ընտրական մանիպուլյացիաները հանգեցրել են նրան, որ քաղաքացիները այլևս վստահություն չունեն ընտրությունների հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա