Hurriyet. Քրդական կուսակցության «Facebook»-յան էջը «Քուրդիստան» բառի պատճառով փակվել է
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) Facebook-ի էջը «Քուրդիստան» բառի պատճառով փակվել է: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
Կուսակցությունը մեղադրել է «Facebook»-ին` գրաքննության մեջ և նշել, որ ընկերությունը մշտապես համագործակցում է Թուրքիայում իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության (AKP) հետ:
«Արդարություն և զարգացում կուսակցության հետ համագործակցությունը Գեզիի ցույցերի ժամանակ բացահայտեց սոցիալական ԶԼՄ-ների արժեքը: Այս համագործակության արդյունքում Facebook-ում մեր կուսակցության էջի հանդեպ գրաքննությունն աճում է: «Facebook»-յան գրաքննությունը նույն է, ինչ քաղաքական դաշտում ճնշում գործադրելը»,- նշված է հայտարարության մեջ:
Անդրադառնալով իրենց կուսակցության մարզային էջի փակմանը` քրդական BDP կուսակցությունը նշել է, որ «Արդարություն և Զարգացում» կուսակցության հետ համատեղ համագործակցության Facebook-ի շարժառիթ հետևյալն է` գովազդների միջոցով ավելի շատ տարածում ձեռք բերել:
«Facebook-ն այս ամենը պատճառաբանում է մեր էջում «Քուրդիստան» բառի օգտագործմամբ: «Քուրդիստան» բառը օրինական և իրավական բառ է, սակայն, Facebook-ն արգելում է այս բառի օգտագործումը` այն համարելով անտրամաբանական»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա