Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն
Նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով` այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում:
Փառատոնի ընթացքում կներկայացվի պատմական և ժամանակակից թեմաներով 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Փառատոնի բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Կինոթատրոնի ճեմասրահում «Հիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն ճապոնական օրիգամի արվեստը:
Հայ և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը, կցուցադրվի նաև «Ծաղկունքից հետո» ֆիլմը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում