Գ.Մակարյան. Բյուջեն իրատեսական է, բայց փոքր բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ
«Հաջորդ տարվա բյուջեն 2013թ-ի բյուջեի համեմատ ընդամենը 34 մլրդ դրամով է ավելանալու: Երկրորդ տարբերությունն այն է, որ դեֆիցիտը մի փոքր ավելանալու է` 5.5 մլրդ դրամով տարբերվելու է ներկայիս բյուջեից, և երրորդ` կառավարությունը հայտարարեց մուտքերի ավելացումը առանց ավելորդ վարչարարության, ինչը մեզ համար շատ հետաքրքիր է և ես ենթադրում եմ, որ դա արվելու է ստվերի կրճատմամբ»,- 2014թ-ի պետական բյուջեի նախագիծը գնահատելով ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, իրեն շատ մտահոգում է պետական պարտքը, որը միտում ունի ավելանալու, որի գերակշռող մասը` 38 տոկոսից ավելին, գտնվում է պետական կառավարման համակարգում.
«Ինչպե՞ս ենք մենք շարունակելու, մանավանդ, որ խոսվում է աշխատավարձերի բարձրացման մասին և արդյո՞ք դա չի նշանակում, որ պարտքը կավելանա»,- իր մտահոգությունն արտահայտեց Գ.Մակարյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այսքանի հետ մեկտեղ այս բյուջեն իրատեսական կարելի է անվանել, Գ.Մակարյանն ասաց, որ մեծ ռիսկ չի տեսնում և կարող է այնպես լինել, որ բյուջեն իսկապես լինի իրատեսական: Բայց ցավով նշեց, որ փոքր բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, անկախ հայտարարություններից, քանի որ կոռուպցիան ու հավասար մրցակցության պայմանները ամենևին էլ չեն փոխվում և ընդհանուր առմամբ այս ոլորտում ունենք վատացման միտումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում