Ոստիկանությունը կատարելագործել է մարդկանց գաղտնալսելու տեխնոլոգիան
Եթե մինչ օրս Հայաստանի համապատասխան կառույցները զբաղվում էին մարդկանց հեռախոսազանգեր գաղտնալսելով և վերահսկելով, ապա հիմա հնարավորություններն ընդլայնվել են: «Հրապարակ»-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունը նոր հնարավորություններ է ձեռք բերել ինտերնետ տիրույթը վերահսկելու ուղղությամբ:
«Այս հարցում «անուրանալի» դեր է ունեցել Ռուսիո միլիցիան, որը հսկայական տեխնիկա է նվիրել կրտսեր գործընկերոջը: Ամռանը, կիբերհանցագործությոնների հարցերով, մերոնք` ի դեմս Վովա Գասպարյանի, գործուղվեցին Սոչի, որտեղ հանդիսավոր նիստ եղավ և խոստացան օգնել: Հիմա «որոշ տեղերում» մտահոգված են, որ նոր հնարավորություններն օգտագործվելու են ներքին «թշնամու» դեմ»,-գրել է թերթը: