Հայաստանում սկսել են նախապատրաստվել Պուտինի այցին
Հայաստանում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները: Այցի կազմակերպմամբ զբաղված չինովնիկները «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Պուտինին ՀՀ-ում սպասում են դեկտեմբերի սկզբին:
Պուտինի ՀՀ կատարելիք բազմաչարչար այցի մասին խոսվում է արդեն մեկ տարի շարունակ: Այս ընթացքում այցի տարբեր ժամկետներ են նշվել, այդ թվում նաև ՌԴ ներկայացուցիչների կողմից, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի հնչել:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով