Իրանի ՊՆ. Ռուսաստանը S 300-ի վաճառքի հարցով պետք է հավատարիմ մնա ստանձնած պարտավորություններին
«S 300 հակահրթիռային համակարգի վաճառքի մասին Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագիրը պետք է Մոսկվայի կողմից կատարվի»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով S 300 հրթիռային համակարգի վաճառքի առնչությամբ Մոսկվայի և Թեհրանի միջև առկա խնդրին, մասնավորապես նշել է. «Մենք համոզված ենք, որ S 300 համակարգի վաճառքի մասին պայմանագիրը պետք է Մոսկվայի կողմից ի կատար ածվի:
Ռուսական կողմը Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցի արդյունքում ձեռնպահ մնաց կատարել պայմանագիրը, սակայն պետք է ընդգծել, որ Թեհրանի և Մոսկվայի միջև S 300-ի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է մինչև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումը, հետևաբար Մոսկվան պետք է հավատարիմ մնա դրան (պայմանագրին)»:
Իրանական աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջերս S 300 հակահրթիռային համակարգի առնչությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով Իրան են մեկնել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշենք, որ ԻԻՀ և ՌԴ միջև S 300 հրթիռային համակարգերի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝ Ռուսաստանը Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլլար արժողությամբ հակաօդային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը. Սակայն Մոսկվան Արևմուտքի գործադրած ճնշումների պատճառով հրաժարվեց դրանք տրամադրել Իրանին:
Թեհրանը S 300» հրթիռային համակարգի հանձնման պայմանագրի բեկանման հարցով 4 միլիարդ դոլլար հատուցում ստանալու պահանջով Ռուսաստանի սպառազինության ու ռազմարդյունաբերության արտահանման ու ներկրման պետական «Ռուս Օբորոն Էքսպորտ» ընկերության դեմ բողոքի հայց ներկայացրեց Շվեյցարիայում գտնվող միջազգային դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում