Իրան-ԱՄՆ ուղիղ չվերթները կվերականգնվեն մոտ ժամանակներս
Իրանի և ԱՄՆ-ի միջև օդային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր 1979 թվականի հեղափոխությունից հետո, վերականագնվելու է մոտ ժամանակներս: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Աբոլֆազլ Հեջազին:
«Նմանատիպ առաջին թռիչքի նախապատրսատական աշխատանքներն իրականացնում է Persian Gulf Zomorrod (Emerald) ընկերությունը: Այժմ մենք սպասում ենք, որ պետական ավիացիոն ընկերությունը արտոնագիր տա իրանական տարբեր ուղևորափոխադրողներին՝ Իրանից ԱՄՆ 13 ժամյա թռիչքն իրականացնելու համար: ԱՄՆ-ում բնակվում է Իրանի ավելի քան 4 մլն քաղաքացի, և ինչպես հայտնի է, բավականին ապահովված: Կասկած չկա, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթը իսլամական հանրապետություն կբերի շատ արտարժույթ»,-ասել է Հեջազին:
Նրա կարծիքով, նման թիռչքները պետք է իրականացվեն Նյու Յորքից և Իրանի Քիշ կղզուց, որն ունի ազատ առևտրի գոտու կարգավիճակ և այնտեղ հասնելու համար հարկ չկա մուտքի վիզա ձևակերպել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում