Իրանցի 14 սահմանապահներին սպանած ահաբեկչական խմբավորման 16 անդամ մահապատժի է ենթարկվել
«Իրանցի 14 սահմանապահներին սպանած ահաբեկչական խմբավորման 16 անդամ մահապատժի է ենթարկվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող Սարավան շրջանում Իրանցի սահմանապահների և «Ջայշ-ուլ ադլ» զինված խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 14 իրանցի սահմանապահ է զոհվել:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ««Ջայշ-ուլ ադլ» խմբավորումը, թեև պատասխանատու պաշտոնյաները դեռևս այդ տեղեկատվությունը չեն հաստատել: Նշված կազմակերպության «Թվիթերի» էջում նշվում է, որ այն զինված պայքար է մղում հանուն Իրանի սուննիների պաշտպանության:
Նկատենք, որ Սիսթան և Բալուչեսթան նահանգը Իրանի ամենաընդարձակ նահանգն է, որտեղ ապրում են բալուչներ և ֆարսեր: Տեղի բնակչության մի մասը իսլամի սուննի, իսկ մի մասը՝ շիա ուղղության հետևորդ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա