«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը բավական երկարատև գործընթաց է»
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը բավական երկարատև գործընթաց է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մաքսային միությունը դա բավական տևական ժամանակ կազմավորվող նախագիծ է: Այն իրենց ներկայացնում է կիլոգրամներ կշռող համաձայնագրեր: Միության մեջ մտող երկրները ունեն տարբեր հետաքրքրություններ: Այն կազմավորվում էր որպես Ղազախստանի և Ռուսաստանի միություն: Դա նավթ և գազ արտահանող երկրներ են` նման տնտեսություններով, որոնց տնտեսական հետաքրքրությունները մեծ մասամբ համընկնում են: Բելառուսի դեպքում այդպես չէ: Եվ այնտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Ուղղակի միանալ այդ նախագծին, վերցնել և ստորագրել փաստաթղթերի այդ հազարավոր էջերը ուղղակի անհնար է: Իրականն, իմ կարծիքով այն է, թե ինչպես է Հայաստանը վարելու բանակցությունները և ինչ ձևաչափով է մեր երկիրը համագործակցելու միության հետ»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
«Առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Դա բավականին երկարատև գործընթաց է: Բացակայում է ընդհանուր սահմանը, փոխարենը` առկա են տարբեր հետքրքրություններ: Այս գործընթացը հնարավոր չէ ավարտել երկու շաբաթում: Պետք է իրականացվի բավականին ծավալուն աշխատանք, որի արդյունքում ի հայտ կգա Հայաստանի և Մաքսային միության համագործակցության ինչ-որ ձևաչափ: Քաղաքական կամքի առկայության դեպքում միգուցե այդ ձևաչափը հնարավոր կլինի անվանել անդամակցություն, իսկ միգուցե` ոչ»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով