ԵՄ հատուկ ներկայացուցիչը Է. Նալբանդյանին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները: Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։
Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: