Reuters. Կահիերում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ուսանողների նկատմամբ
Կահիրեի Ալ-Ազհար համալսարանում ընդհարումներ են սկսվել իսլամիստների կողմնակիցների և ոստիկանության միջև այն բանից հետո, երբ հայտնի է դարձել «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկի՝ Ասսամ Ալ-Արիանի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ականատեսներին:
Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարար ուսանողների նկատմամբ:
Ոստիկանությունը անկարգություններին միջամտել է այն ժամանակ, երբ համալսարանի ռեկտորը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով ուսումնական հաստատության տարածքում դադարեցնել անկարգությունները և վերականգնել կարգ ու կանոնը:
«Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ուսանող ակտիվիստներ բողոքի ցույց էին կազմակերպել Ալ-Ազհարում, փորձել գրոհով գրավել համալսարանի վարչական շենքը, որտեղ տեղակայված է ռեկտորատը: Այժմ համալիրը գտնվում է ուժայինների վերահսկողության տակ, փակված է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը: Իսլամական աշխարհում ամենահեղինակավոր համալսարանի ուսանողները մի քանի ամիս ցույց են անում ի աջակցություն հուլիսին տապալված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին: Նմանատիպ ակցիաներ տեղի են ունենում նաև համալսարանի այլ մասնաճյուղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա