Աբրահամ Խաշմանյանը հաստատվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվեցին ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի, ՀՖՖ ակումբների արտոնագրման 2013 թ. մրցաշարջանի գործունեության հաշվետվության, ՀՀ ֆուտզալի 2013-2014 թթ. առաջնության անցկացման կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու հաստատման հարցերը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին հաստատելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը, ՀՖՖ ակումբների արտոնագրման 2013 թ. մրցաշարջանի գործունեության հաշվետվությունը, ՀՀ ֆուտզալի 2013-2014 թթ. առաջնության անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները և լրացումները: ՀՖՖ Գործադիր կոմիտեն Աբրահամ Խաշմանյանին հաստատեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում