Իրավունք 15:02 31/10/2013

Վերաքննիչ դատարանի դատավորը կարևոր փաստաթուղթ է անտեսել, ինչի արդյունքում մարդիկ զրկվում են բնակարանից (տեսանյութ)

Դատական իշխանության նկատմամբ հասարակության անվստահությունը գնալով ահագնանում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայատարարեց ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը և ներկայացրեց երևանյան ընտանիքներից մեկի` Կոբալյանների գործը:

Կոբալյանները մի քանի տարի առաջ վաշխառու Կարինե Եղիազարյանից ամիսը 5 տոկոսով 7000 ԱՄՆ դոլար են վերցրել, որի դիմաց Երևանի Վարդաշեն թաղամասում գտնվող իրենց բնակարանը, որպես ապահովման միջոց, ըստ Մեժլումյանի, շինծու առուվաճառքի պայմանագրով ձևակերպել են վաշխառուի անունով: Փաստաբանի ներկայացմամբ, տոկոսը 3 ամիս վճարել են, սակայն արդեն 4-րդ ամսում նրանց բնակարանը վաշխառուն առանց Կոբալյանների իմացության, 18 մլն դրամ (60 հազար ԱՄՆ դոլար) գումարով վաճառում է: Շուրջ 3 տարի Կոբալյաններն ապրում են բնակարանում, սակայն նոր գնորդը դատարանի միջոցով փորձում է վտարել նրանց:

«Իրենք դիմում են ինձ, մենք էլ մեր հայցն ենք ներկայացնում Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը շինծու ճանաչվի: Զուգահեռ դիմում ենք ոստիկանություն և վաշխառության փաստով քրեական գործ է հարուցվում: Մենք այդ որոշումը ներկայացնում ենք դատարանին ու ասում ենք` կասեցրեք գործի քննությունը, որպեսզի քրեական գործով վերջնական դատական ակտ կայացվի», պատմեց Մեժլումյանը` ընդգծելով, որ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանը գործի վարույթը չի կասեցնում: Ու այդ մասին մի քանի միջնորդություններ մերժում է, սակայն հետո Կոբալյաններին իրենց բնակարանից վտարելու վճիռ է կայացնում: Սակայն Կոբալյաններն ու փաստաբանը չեն հանձնվում և դիմում են Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքում նշելով, որ պետք է կասեցվեր վարույթը, քանի որ վաշխառության մասին քրեական գործ կա հարուցված: Սակայն այս ատյանում էլ նույնն էր սպասվում` Վերաքննիչ դատարանը դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ մերժում է բողոքը`պատճառաբանելով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի ներկայացվել դատարան և բացակայում է գործի նյութերի միջից:

«Այդ որոշումից հետո ես շտապ գնում եմ, գործի նյութերին ծանոթանալու դիմում եմ ներկայացնում, տեսնում եմ, որ այդ որոշումը կա ու հեռախոսովս նկարում եմ ու այդ հիմքով վճռաբեկ բողոք եմ ներկայացնում: Չեմ կարծում, թե առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանի դատավորները նման ապօրինությունների ու կեղծիքի են գնացել ու չորս հոգանոց ընտանիքին իրենց բնակարանից ապօրինի վտարել են բացառապես իրենց արյան մեջ ադրենալինի ծավալն ավելացնելու համար: Կարծում եմ, որ նման կեղծիքի գնալու համար անհրաժեշտ էր նաև կոռուպցիոն միջամտություն», -հայտարարեց փաստաբան Մեժլումյանը:

Փաստաբանը մեկ այլ հանգամանք էլ նշեց. Անձը` Արտակ Գալստյանը, որին վաճառվել է բնակարանը, հայտնի վաշխառու է, որը Երևանում 26 բնակարան ունի: «Այսինքն գումար է պտտվում»,- նկատեց փաստաբանը:

Հոկտեմբերի 6-ին Մեժլումյանը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել և սպասում են պատասխանի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}