ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ Տադեուշ Մազովեցկու
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը հոկտեմբերի 31-ին բացվել է սգո մատյան` ի հիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու: Լեհ նշանավոր քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 2013թ-ի հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացանք Լեհաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:
«Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու: Շնորհակալ ենք»,- ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010թ-ին Տադեուշ Մազովեցկուն նշանակեց իր խորհրդական:
«Մազովեցկին մեր ազատության, անկախության հայրերից մեկն է»,- լեհական լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Սգո մատյանը բաց կլինի հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ից մինչև 16:00-ն Լեհաստանի դեսպանության շենքում` Երևան, Հանրապետության 44 ա հասցեում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով