Ֆեյսբուք սոցցանցի արժեթղթերը կարճ ժամանակահատվածում ռեկորդային տատանումներ են արձանագրել
Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը հոկտեմբերի 30-ին էլեկտրոնային աճուրդների հիմնական փուլի ավարտին բարձրացել են 15 տոկոսով, կազմելով 56,65 դոլար, այնուհետև կտրուկ անկել՝ գրանցելով մեկ արժեթղթի դիմաց 47,4 դոլար սակագին, ինչը երեք տոկոսով պակաս է եղել տեղաբաշխման ժամանակ սահմանված արժեքից: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, ավելի ուշ արժեթղթերի գինը կարգավորվել սահմանվել 49 դոլար գնային հատվածում:
Հաղորդագրության համաձայն, սոցցանցի արժեթղթերի թանկացումը կապված է ընկերության երրորդ եռամսյակի զեկույցի հրապարակման հետ: Նշվում է, թե 2013 թ-ի երրորդ եռամսյակին եկամուտը կազմել է 2 միլիարդ դոլար (նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար այն կազմել էր 1, 26 միլիարդ), իսկ մաքուր շահույթը կազմել է 425 միլիոն դոլար, նախորդ տարվա աննշան վնասի համեմատությամբ:
Տատանումների պատճառ հանդիսացած այլ վարկածի համաձայն, արժեթղթերի գնանկման պատճառ կարող էր հանդիսանալ սոցիալական ցանցի ֆինանսական տնօրեն Դևիդ Էբերսմանի (David Ebersman) մեկնաբանությունները, ով հայտարարել էր, թե մոտակա ժամանակահատվածում ընկերությունը չի պատրաստվում ընդլայնել գովազդային նյութերի ծավալը (ներկայումս 20 օգատերերի նյութերին միջինում բաժին է ընկնում մեկ գովազդային նյութ): Բացի այդ, սոցիալական ցանցից հայտնել են, թե երիտասարդ ամերիկացիներն ավելի քիչ են սկսել օգտվել սոցիալական ցանցից:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը, չնայած կտրուկ տատանումների, հիմնականում գնահատվում են 55 դոլարի սահմաններում: Տարեսկզբից մինչ օրս դրանք թանկացել են շուրջ 90 տոկոսով, իսկ մեկ օրացույցային տարվա կտրվածքով՝ կրկնակի: 2012 թ-ի օգոստոս ամսին ընկերության մեկ արժեթուղթը գնահատվում էր 20 դոլարից պակաս:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան