Երբ է Սփյուռքի նախարարությունը օգնել լուծել որևէ խնդիր կամ պարզապես աջակցել հայերին. հարցազրույց նախարարի հետ

 «Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները դժվար է բարեկամական համարել, իսկ Իրանի և Վրաստանի հետ փոխգործակցությունը վրդովեցնում են ԵՄ-ին ու Ռուսաստանին, մշտապես զարմացրել է գոյատևելու ունակությամբ: Չի բացառվում, որ գոյատևման գաղտնիքը կայանում է հայերի բազմամիլիոնանոց սփյուռքի բազմակողմ աջակցության մեջ, ովքեր այժմ ապրում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում»,- այս մասին գրում է «Обозреватель» ուկրաինական պարբերականը՝ ներկայացնելով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ բացառիկ հարցազրույցը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

-Ինչպե՞ս է առաջացել ՀՀ Սփյուռքի նախարարություն ստեղծելու գաղափարը:
- Հայաստանի բնակիչները միշտ պահպանել են հարաբերությունները օտարության մեջ ապրող հայրենակիցների հետ: Երկար տարիների ընթացքում այդ հարաբերությունները զարգացել են ինքնաբերաբար և հիմնված են եղել անձնական կապերի վրա: Մյուս կողմից, աշխարհի տարբեր պետություններում հայերը ինքնակազմակերպվել են՝ հիմնել եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ: Տասնամյակներ շարունակ սփյուռքում գործում են ավանդական կուսակցություններ, համահայկական կազմակերպություններ, որոնք ունեն իրենց մասնաճյուղերը աշխարհի տարբեր երկրներում, ինչն էլ նպաստել է հայրենիքի հետ կապերի աստիճանական ամրապնդմանը: Սփյուռքը ամեն կերպ աջակցել է հայրենիքին, օգնել հաղթահարել դժվարությունները երկրաշարժի, շրջափակման և պատերազմի ժամանակ: Քաղաքական ծրագրի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամքի արդյունքում Հայաստանի և Սփյուռքի միջև փոխգործակցությունը դրվեց պետական հիմքերի վրա: ՀՀ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց 2008թ.-ի հոկտեմբերին: Նախարարության գործունեության հիմքում հայրենիքի հետ Սփյուռքի արդյունավետ համագործակցությունն է: Նախարարության նպատակը՝ այդ կապերի ամրապնդմանը, հայկականության, ազգային ինքնության պահպանմանն աջակցելն է, սերնդեսերունդ ավանդույթների փոխանցումը, հայկական համայնքներում մայրենի լեզվի պահպանումը, Հայաստանի տնտեսության զարգացման մեջ հայերի ներուժի բացահայտումը և օգտագործումն է:

- Ինչո՞վ է այսօր զբաղվում Ձեր գերատեսչութունը: Ի՞նչ հիմնական արդյունքներ եք գրանցել, ի՞նչ առաջնահերություններ և ուղղություններ եք սահմանել առաջիկա տարիների համար:
- ՀՀ Սփյուռքի նախարարությունը համագործակցում է բոլոր հայկական համայնքների, Սփյուռքի բոլոր կառույցների հետ, որոնք գործում են աշխարհի 100 պետություններում, ունեն քաղաքական, տնտեսական, կրթա-մշակութային զարգացման տարբեր մակարդակներ: Հայկական համայնքները գտնվում են տարբեր աշխարհաքաղաքական պայմաններում, քաղաքակրությունների տարբեր մակարդակներում, հետևաբար, տարբեր ու յուրօրինակ է նրանց աշխարհընկալումը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ուղենիշները: Այդ իսկ պատճառով Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ու համագործակցության զարգացման ոլորտում մեր քաղաքականությունը պահանջում է տարբերակված մոտեցումներ և լուծումներ: Ինչ վերաբերում է մեր խնդիրներին, ապա առաջնահերթությունները չեն փոխվել: Թվարկեմ հիմնական սկզբունքներն ու դրույթները, որոնց վրա հիմնված է մեր աշխատանքը.
1. Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է,
2. Հայեր են նրանք, ովքեր իրենց զգում են այդպիսին,
3. Սփյուռքահայերը կարող են և պետք է զբաղվեն գործարարությամբ Հայաստանում, արժանի եկամուտ ունենան,
4. Յուրաքանչյուր հայ պետք է առավելագույնը ինտեգրված լինի բնակության երկրի հասարակության մեջ՝ պահպանելով իր ազգային յուրահատկությունն ու հավատարմությունը ազգային արժեքներին.
5. Հայաստանի օրենսդրությունը պետք է բարեփոխվի այնպես, որպեսզի Հայաստանում սփյուռքահայերի իրավունքները հնարավորինս ընդլայնվեն,
6. ՀՀ Սփյուռքի նախարարությունը համապատասխան լիազորություններով պետական ինստիտուտ է,
7. Սփյուռքի հետ աշխատանքի բանաձևն է՝ «ճանաչել, վստահել, համագործակցել»:
Բոլոր մեր հիմնական ծրագրերը ունեն զուտ ազգային, հայրենասիրական ուղղվածություն: Դա «Մեր մեծերը» ծրագիրն է, որի շնորհիվ բոլոր հնարավոր միջոցներով երիտասարդության սեփականությունն ենք դարձնում հայ ժողովրդի մեծ զավակների մասին տեղեկատվությունը, ովքեր մեծ ներդրում են ունեցել մշակույթի, գիտության, քաղաքական մտքի, բարեգործության զարգացման մեջ: Դա և «Արի տուն» ծրագիրն է, որի շնորհիվ ավելի քան 4000 պատանի տղաներ և աղջիկներ այցելել են Հայաստան, երկու շաբաթով հյուրընկալվել հայկական ընտանիքներում: Դա և համահայկական շախմատային օլիմպիադան է, որին մասնակցել են ավելի քան 40 պատանի տղաներ և աղջիկներ Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ֆրանսիայից: Դա «Սփյուռք» ամառային դպրոցն է, «Իմ Հայաստան» փառատոնը և այլն: Մեր կարևոր ծրագրերից է համահայկական ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ ինչպես թեմատիկ, այնպես էլ մասնագիտական: Այնպիսի ֆորումների, ինչպիսին են ճարտարապետների, սրտաբանների, իրավաբանների, ֆինանսիստների, հայկական բուհերի շրջանավարտների և այլն: Օրինակ, 2010թ.-ին մենք կազմակերպել ենք լրագրողների համահայկական ֆորում, որին մասնակցել են ավելի քան հարյուր լրագրողներ 26 երկրներից և նույնքան էլ՝ Հայաստանից ու Արցախից: Սակայն կարևորն այն էր, որ մենք առաջին անգամ ֆորումն անցկացրեցինք Արցախում, և այդ փաստը մեծ տպավորություն է թողել մասնակիցների վրա: Եվ բառացի մի քանի օր առաջ ավարտվել է Սփյուռքի մեր կազմակերպությունների ներկայացուցիչների ֆորումը, որոնք զբաղվում են միջազգային հանրությանը հայկական խնդիրների մասին ճիշտ տեղեկություններ մատուցելու հարցերով: Այդ ֆորումների գլխավոր նպատակն է ստեղծել համահայկական պրոֆեսիոնալ ցանցեր, ընդլայնել Սփյուռք-Սփյուռք և Սփյուռք-Հայաստան կապերը, բացահայտել Սփյուռքի մշակութային, գիտական, քաղաքական, սոցիալական ներուժը, խորացնել և ընդլայնել համագործակցությունը:

- Կարո՞ղ եք կոնկրետ օրինակներ բերել, թե երբ է Սփյուռքի նախարարությունը օգնել լուծել որևէ խնդիր կամ պարզապես աջակցել հանրապետությունում կամ արտասահմանում ապրող հայերին:
- ՀՀ Սփյուռքի նախարարությունը, այլ պետական մարմինների հետ համագործակցելով, ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում աշխարհի տարբեր պետությունների մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, մաքսային, թոշակների, կրթական, բժշկական և այլ հարցերում: Ամեն տեսակի աջակցության ցայտուն օրինակ է Սիրիայի մեր հայրենակիցներին ցուցաբերվելիք աջակցությունը: ՀՀ նախագահի հրահանգի համաձայն՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու ծրագիրը համակարգում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Սփյուռքի նախարարության աջակցությամբ «Արի տուն» ճամբարում կազմակերպվել է Սիրիայի 650 հայ երեխաների համար ամառային հանգիստ: Լուծվում են կրթության և բուժօգնության հետ կապված հարցեր: Սիրիահայերի բնակարանային խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում կհիմնվի «Նոր Հալեպ» թաղամաս: Եվ սա ոչ ամբողջական ցանկն է այն օժանդակության, որ ցուցաբերվում է սիրիահայերին:

-ԽՍՀՄ տարիներին այլ երկրների ազգային համայնքների հետ Հայաստանի կապերը, այսպես ասած, ընդհատվել են: Ինչպե՞ս է տեղի ունեցել նախարարության օգնությամբ այդ կապերի վերականգնումը վերջին հինգ տարիների ընթացքում: Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի հետ Հայաստանի ներկա կապերը:
- Թույլ տվեք ուղղել հարցը. կապերը չեն ընդհատվել, նրանք եղել են ավելի կաշկանդված և սահմանափակ: Հայաստանի անկախության հռչակումը մի կողմից նպաստեց Սփյուռքի հետ կապերի ակտիվացմանը, մյուս կողմից, անկախության առաջին տարիների դժվարությունները բնակչության զանգվածային արտագաղթի պատճառ դարձան: Յոթ միլիոնանոց հայկական սփյուռքը պահանջում էր նոր մոտեցում: Սփյուռքի նախարարությունը կոչված էր միավորել և համակարգել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման համատեքստում կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը: Այսօր նախարարությունը աջակցում է Սփյուռքի գործարարների մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերում և համազգային նախագծերի իրականացմանը սփյուռքահայերի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր ծրագրերին մասնակցեն աշխարհի տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ուկրաինայից: Մեր ծրագրերի մասնակիցները արդյունքում դառնում են մեր «դեսպանները», ներկայացնում են տեղերում ծրագրերը, աշխատանքը և կամուրջ են դառնում նախարարության ու համայնքների միջև:

-Որ երկրների հայկական սփյուռքի հետ է հաջողվում ավելի սերտ համագործակցել և ո՞ր ուղղություններով:
-Սփյուռքի նախարարությունը ակտիվ համագործակցում է խիտ բնակեցված հայկական համայնքների հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ամերիկայի, Սիրիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի, Վրաստանի և այլն, ինչպես նաև այլ համահայկական կառույցների հետ: Մեզ համար գոյություն չունի մեծ և փոքր համայնք, մեզ համար բոլորը հայրենակիցներ են և բոլորի հետ մենք պետք է հավասարապես աշխատենք: Մենք պետք է Սփյուռքի ներուժը ավելի հզորացնենք, ուժեղացնենք լոբբիստական կազակերպություններին և աջակցենք նրանց, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ավելի ակտիվ բարձրացնեն հայկական հարցը տարբեր պետությունների պետական մարմինների առաջ: Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դրա հետևանքների վերացումը երբեք չի դառնա Հայաստանի համար քաղաքական առևտրի առարկա: Սփյուռքի հայերի և Հայաստանի համար գլխավոր հարցերից է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Ղարաբաղի ժողովրդի ազգային անվտանգության ապահովումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}